Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Թոքերի իդիոպաթիկ հեմոսիդերոզ

Գրականության մեջ հայտնի է «Ցելեն-Գելլերստեդտի հիվանդություն», «թոքերի ինքնածին ինդուրացիա», «հեմոլիզային սակավարյունություն՝ հեմոսիդերոզով», «իմունոալերգիկ թոքային արյունահոսություն», «իմունոլոգիական թոքային ծիրանացան» անվանումներով։ Հիվանդության էությունն այն է, որ թոքային հյուսվածքում կրկնվող արյունազեղումների հետևանքով ալվեոլներում և միջալվեոլյար միջնապատերում տեղի է ունենում հեմոսիդերինի մեծ քանակների կուտակում։

 

Թոքերի իդիոպաթիկ հեմոսիդերոզի պատճառները դեռևս անհայտ են։ Որոշ հեղինակներ հիվանդության պատճառը կապում են ալվեոլների, ինչպես նաև թոքերի մանր ու միջին տրամաչափի անոթների էլաստիկ հյուսվածքի բնածին կամ ժառանգական թերլիարժեքության հետ։ Էլաստիկության կորուստը նպաստում է թոքային անոթներում արյան կանգին, էրիթրոցիտների դիապեդեզին և արյունազեղումների առաջացմանը։ Այլ հեղինակներ գտնում են, որ թոքային էլաստիկ հյուսվածքի վնասումը երկրորդային է և առաջ է գալիս հեմոսիդերողի հետևանքով։ Վերջին տարիներին համեմատաբար լայն տարածում է գտել հիվանդության ծագման իմունոալերգիկ տեսությունը։ Ենթադրում են, որ հիվանդության հիմքում ընկած է դանդաղած տիպի հիպերերգիկ ռեակցիան։ Սենսիբիլիղացնող անհայտ գործոնի ազդեցությունից տեղի է ունենում հակաթոքային հակամարմինների առաջացում։ Գոյացող իմուն կոմպլեքսներն ակտիվացնում են կոմպլեմենտի համակարգը, տեղակայվում են հիմնային թաղանթների վրա՝ առա-ջացնելով հյուսվածքների ախտահարում (Steiner B.)։

 

Էլեկտրոնամանրադիտակային ուսումնասիրությամբ հայտնաբերվում են ալվեոլամազանոթային պատի հիմնային թաղանթների խանգարումներ։ Հակածին-հակամարմին ռեակցիան, որն ընթանում է թոքերում, առաջացնում է մազանոթների լայնացում և կանգ, էրիթրոցիտների դիապեդեզ, վնասված էրիթրոցիտների քայքայում և հեմոսիդերինի կուտակում ալվեոլներում և ալվեոլների միջնապատերում։ Հեմոսիդերինի կուտակման հետևանքով ալվեոլի պատում զարգանում է մազանոթային պաշարում, թոքային հիպերտենզիա և սրտային աջփորոքային անբավարարություն։

 

Հիվանդությունը լինում է գլխավորապես երեխաների մոտ։ Սովորաբար այն սկսվում է նախադպրոցական տարիքում։

 

Հիմնական կլինիկական ախտանիշներն են արյունախխումը, սակավարյունությունը և թոքերում փոփոխությունները։ Հիվանդությունը, որպես կանոն, սկսվում է աստիճանաբար։ Դիտվում է գունատություն, արագ առաջացող հոգնածություն, գլխապտույտ, հևոց, երբեմն` ենթատենդային ջերմություն։ Հիվանդությանը բնորոշ է ալիքաձև ընթացքը՝ կրիզների շրջանը փոխարինվում է տարբեր տևողության ռեմիսիաներով։ Առաջին կրիզները, սովորաբար, ընթանում են սուր ռեսպիրատոր հիվանդության ձևով։ Հիվանդի վիճակը զգալիորեն վատանում է, ջերմությունը բարձրանում է մինչև 39°, մաշկային ծածկույթները դեղնում են, հայտնվում է հազ, կրծքավանդակի շրջանում ցավեր, հևոց, կապտուկ։ Առաջին կրիզների դեպքում արյունախխումը ոչ միշտ է նկատվում, սակայն հետագայում նկատվում է մշտապես՝ սկսած արյան թելիկների հայտնվելուց մինչև թոքային արյունահոսություն։ Հիվանդության սկզբի և արյունախխման հայտնվելու միջև ընկած ժամանակահատվածը երբեմն երկարատև է և այդ ժամանակամիջոցում նման հիվանդները դիտվում են որպես սովորական թոքաբորբով տառապողներ (Ս.Յու. Կագանով)։


Կրիզների շրջանում թոքերում հայտնաբերվում է պերկուտոր հնչյունի կարճացում, լսելիս՝ թաց խզզոցներ։ Ռենտգենաբանորեն դիտարկվում են ամպանման մթագնումներ, որոնք երկկողմանի տեղակայում ունեն։ Հետագայում նկատվում են համաչափ կորեկանման, մինչև 2-3 սմ մեծության երկկողմանի պնդացումներ։ Վերջիններս առաջանում են հեմոսիդերինի կուտակման հետևանքով։ Թոքերի գագաթները սովորաբար չեն ախտահարվում և փոփոխությունները տեղակայվում են միջին ու ստորին բաժիններում։ Ռենտգենաբանական փոփոխությունները նկատվում են ինքնածին թոքային հեմոսիդերոզի զարգացման առաջին ախտանիշներից հետո, ոչ շուտ, քան 15 ամիս անց (Husselmann):


Տարբերում են ռենտգենաբանական փոփոխությունների չորս փուլ։

 

  • Առաջին փուլում դեռևս թոքերը փոփոխված չեն։ Կրիզի ընթացքում երկու թոքերում էլ նկատվում է թափանցելիության ընդհանուր նվազում։ Այդ փոփոխություններն արագ են զարգանում և նույն արագությամբ էլ կարող են անհետանալ։ Առաջին փուլի ախտաանատոմիական պատկերը համապատասխանում է թոքային հյուսվածքում առաջացող արյունազեղումներին։
  • Երկրորդ փուլում նկատվում են մանր օջախներ, որոնք ունեն խիտ դասավորություն և հավասարաչափ ցրված են թոքային բոլոր բաժիններում։ Այդ օջախները կարող են վերանալ 2-3 շաբաթվա ընթացքում։

 

  • Երրորդ փուլը բնորոշվում է տարածուն կարծրացումներով։ Այդ փուլում ախտաանատոմիական ուսումնասիրությամբ հայտնաբերվում են թոքային հյուսվածքի այտուց և բորբոքումներ՝ արյունազեղումների շուրջը։

 

  • Չորրորդ փուլը միջանկյալ հյուսվածքի փոփոխություններն են։ Թոքերի ախտահարումը բնորոշվում է ինտերստիցիալ ֆիբրոզով, որը զարգանում է հիվանդության բազմաթիվ կրիզների հետևանքով (նկ. 92)։ Բրոնխոսկոպիկ ուսումնասիրություններով հայտնաբերվում են կատառային կամ կատառաթարախային էնդոբրոնխիտի պատկեր, իսկ բրոնխոգրաֆիկ` բրոնխների չափավոր ձևախախտում։ Հիվանդության հիմնական նշաններից մեկը երկպթ-դեֆիցիտային սակավարյունությունն է։ Շիճուկային երկաթի մակարդակն իջած է։ Սակավարյունությունը ոչ միշտ է համապատասխանում արյան կորստին։ Այդ փաստը հաստատում է թոքային հեմոսիդերոզի բնույթը։ Սակավարյունության հեմոլիտիկ բնույթի մասին են վկայում նաև մաշկային ծածկույթների դեղնությունը, անուղղակի բիլիռուբրնի մակարդակի բարձրացումն արյան շիճուկում, ռետիկուլոցիտոզը, լյարդի և փայծաղի մեծացումը։ Նկատվում են նաև էրիթրոցիտների նվազագույն ռեզիստենտության իջեցում, էրիթրոցիտների կյանքի տևողության կարճացում մինչև 12-14 օր, անիզոցիտոզ, պոյկիլոցիtոզ (Մ.Ա. Ֆադեևա, Մ.Դ. Պաչենկո,  Janson R., Ludwig H. և ուրիշներ)։

 

Հիվանդության վերջնական ախտորոշման համար կատարում են թոքերի պունկցիոն բիոպսիա։ Ախտորոշմանը նպաստում է նաև հեմոսիդերինի որոշումը խորխում։


Բուժումը։ Նշանակվում են կորտիկոստերոիդներ, իմունաընկճող դեղամիջոցներ։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ